Open Access BASE2016

Թուրքիայի քաղաքական և սոցիալ-տնտեսական գործունեության հետևանքները Վրաստանում

Abstract

Թուրքիայի համար Վրաստանի կարևորությունն առավել քան ակնհայտ է, և դրա վկայությունը տարեցտարի աճող տնտեսական ազդեցությունն է։ Քաղաքական և տնտեսական հարաբերությունների դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ թե՛ Վրաստանը, թե՛ Թուրքիան երկկողմ հարաբերությունների կառուցման գործում հետապնդում են տարբեր նպատակներ։ Եթե Թուրքիան Վրաստանում հետապնդում է աշխարհաքաղաքական, տնտեսական, կրոնական և սոցիալ-մշակութային շահեր, ապա Վրաստանի քաղաքականությունը Թուրքիայի ուղղությամբ կառուցվում է գերազանցապես առևտրատնտեսական և սոցիալական գործոնների վրա։ Վրացական հասարակական-քաղաքական գործիչների մեծ մասը, վերլուծական հանրույթի ճնշող մեծամասնությունն ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում Վրաստանի տնտեսության և ռազմավարական ոլորտներում Թուրքիայի ներկայությանը։ Հասարակության որոշ շրջանակներում, սակայն, առկա է որոշակի զգուշավորություն Թուրքիայի հետապնդած նպատակների վերաբերյալ, հատկապես մատնանշվում է Աջարիայում, Աբխազիայում և Վրաստանի իսլամադավան բնակչություն ունեցող համայնքներում Թուրքիայի վարած քաղաքականությունը։ Մի շարք քաղաքական ուժեր, կազմակերպություններ, ինչպես նաև Վրաց Ուղղափառ եկեղեցին հանրային բացասական կարծիքի վրա ձևավորում են քաղաքական օրակարգ, որն ընկալվում է որպես հակաթուրքական կամ հակաիսլամական։ Այնուամենայնիվ, 2004թ․ ի վեր Թուրքիայի աճող ազդեցությունը Վրաստանի տնտեսությունում, Վրաստանի ներգրավումը Ադրբեջանից արևմուտք ուղղվող էներգետիկ ծրագրերում, վրաց-ռուսական հարաբերություններում շարունակվող անորոշությունը Վրաստանում Թուրքիայի քաղաքական ազդեցության համար ստեղծել են համակարգային գործունեության հիմքեր, իսկ Վրաստանը հայտնվել է որոշակի իմաստով նպաստավոր, սակայն երկարաժամկետ առումով՝ ոչ միանշանակ աշխարհաքաղաքական իրողության պայմաններում։ ; The importance of Georgia for Turkey is more than obvious and this is evidenced by its increasing economic influence. An analysis of the political and economic relationship shows that Turkey and Georgia pursue different goals in their mutual relations. Turkey pursues geopolitical, economic, religious and sociocultural interests in Georgia, whereas Georgia's policy towards Turkey is based primarily on economic and social factors. Most of the Georgian politicians regard favorably the presence of Turkey in their country's economy and strategic areas. However, certain parts of the Georgian society exercise caution with regard to the objectives pursued by Turkey, especially its policies in relation to Adjara, Abkhazia and communities with Muslim population. A number of political forces, as well as the Georgian Orthodox Church, based on negative public opinion formulate a political agenda, which is perceived as anti-Turkish or anti-Islamic. Nonetheless, the increasing Turkish influence on Georgian economy since 2004, Georgia's involvement in energy projects in direction from Azerbaijan to the West, and continued uncertainty in Georgia-Russia relations have created grounds for systemic activities of Turkish political influence. In the short term this brings favorable geopolitical realities for Georgia, yet these are very ambiguous in the long run.

Problem melden

Wenn Sie Probleme mit dem Zugriff auf einen gefundenen Titel haben, können Sie sich über dieses Formular gern an uns wenden. Schreiben Sie uns hierüber auch gern, wenn Ihnen Fehler in der Titelanzeige aufgefallen sind.