In this article, the author considers the problem of political dialogue through the prism of democratic transitions. In the context of the "third wave" of democratization analyzes the countries that have moved to the democratic form of government through a "big political dialogue", "round tables" and discussions. In the case of post-Soviet transformation, considering the experience of democratic transition in Armenia, the author emphasizes, that democracy in Armenia is in aconsolidation stage of its development. And in this process becomes important active introduction of dialogue forms of political communication and the creation of a culture of political dialogue.
The article discusses the problem of institutionalization of the political dialogue in the Republic of Armenia. In the context of democratic transformation reveals the basic regularities of constitutional construction, institutionalization of political conflicts and dialogical practices, endogenous and exogenous factors of constitutional reforms, as well as new opportunities of institutionalization of the constitutional political dialogue in Armenia.
International audience ; Factor of Religious and Ethnic Community in the Regional Political Processes.-Interstate relations between the countries of the South Caucasus and the Middle East strongly perceive the religious and ethnic factor. The conflict between the religious areas of Sunni and Shiya affects the relations between Turkey, Iran, Azerbaijan, and Saudi Arabia. In this process, the Turkic community brings Turkey, Azerbaijan, and Kazakhstan closer. Israel in its regional policy supports anti-Shiite forces. ; Фактор религиозной и этнической общности в региональных политических процессах.-В межгосударсвенных отношениях Южного Кавказа и Ближнего Востока весьма важен религиозный и этнический фактор. Кофликт между суннизмом и шиизмом в исламе влияет на отношения между Турцией, Ираном, Азрбайджаном и Саудовской Аравией. В этом противостоянии тюркская общность сближает Турцию, Азербайджан и Казахстан. Израиль же в своей региональной политике поддерживает антишиитские силы. Ключевые слова: религиозная и этническая общность, Южный Кавказ, Ближный Восток, региональная политика, конфликт суннитов и шиитов, этническая и религиозная дискриминация
Հոդվածը մեկնաբանում է կերակրի սեմանտիկայի հետ կապված խնդիրներ, որոնք տեսանելի են դիցաբանության, բանահյուսության և պատմության մեջ: Նախ ընդգծվում է այն հանգամանքը, որ կերակուրը մարդու կյանքի կենսաբանական պայման է, սակայն պատմությանը զուգընթաց այն կենսաբանական պայմանից աստիճանաբար ձեռք է բերում նաև սոցիալական և հոգևոր բովանդակություն՝ անմիջականորեն հիմք ծառայելով զոհաբերությունից դեպի հաղորդություն ձգվող ծիսական շղթայի ստեղծման: Թեև մարդը՝ homo sapiens-ը, արմատականորեն տարբերվում է կենդանիներից, սակայն ուտելու պրոցեսը որոշակիորեն մերձեցնում է նրանց: Այդ առումով մարդկանցից չեն տարբերվում նաև աստվածները: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում զոհաբերությանը, որը հնագույն ժամանակներից ի վեր ծառայում է աստվածների և մարդկանց միջև կապի հաստատմանը և ուժեղացմանը: Հոգևոր, ծիսական ճաշկերույթի հետ միասին դիտարկվում է նաև աշխարհիկ ճաշկերույթը՝ խնջույքը: Այն մեկնաբանվում է երկու իմաստով՝ իբրև տոնակատարություն և իբրև դավադրություն: Եթե ծիսական ճաշկերույթներում գերազանցապես կարևորվում է կապը Աստծու կամ աստվածների հետ (ուղղահայաց կապ), ապա աշխարհիկ խնջույքը հիմնականում կարևորվում մասնակիցների միջև կապի ամրացմամբ (հորիզոնական կապ), քանզի միասին ուտելը վիթխարի բարոյական և սոցիլական ուժ է պարունակում: Պատահական չէ, որ Է. Կանետտին կերակրի կամ ուտելու գործառույթում իշխանության տարրեր է տեսնում: Այս առումով հիմնական ուշադրություն է հատկացվում խնջույքին՝ իբրև դավադրություն: Դիտարկվում են բազմաթիվ օրինակներ՝ բերված դիցաբանությունից, էպոսից և պատմությունից:
Ժամանակակից տեղեկատվական հասարակության զարգացման պայմաններում աննախադեպ աճել է հանրային կարծիքի դերը քաղաքական և հասարակական գործընթացներում, ինչով և պայմանավորված է հանրային դիվանագիտության ոլորտի զարգացումը: Հոդվածում ուսումնասիրված է հայկական հանրային դիվա- նագիտության և պետության իմիջի փոխկապվածությունը: Հետազոտության ար- դյունքում ուրվագծվել է հայկական հանրային դիվանագիտության ոլորտը համա- կարգելու, զարգացման ռազմավարություն մշակելու խնդիրը: ; The role of the public opinion has extraordinarily increased in political and social processes in the under the development of the contemporary information society. It has determined the development of the public diplomacy. The article investigates the interrelation of the Armenian Public Diplomacy and the image of the state. The necessity of systematization and strategy development for the sphere of Armenian public diplomacy has been outlined as a result of the research.
Հայոց ազգագրության թանգարանի հրավիրատոմսերի հավաքածուն ներառում է 250 թանգարանային առարկա (XIX-XX դդ.)։ Դրանց շարքում հատուկ հետաքըրքրություն են ներկայացնում հարսանեկան հրավիրատոմսերն ու ամուսնության վկայականները։ Հարսանեկան հրավիրատոմսերը մատնացույց են անում ոչ միայն հարսանեկան խնջույքի, այլ նաև հարսանիքը վավերացնող պսակադրության վայրը, հասցեն, հարսանեկան խնջույքի տեղն ու ժամը և այլ մանրամասներ։ Հրավիրագրերը որոշ չափով արտացոլում են ազգակցական հարաբերություններ (ազգատոհմերի, խնամիական կապերի) և մշակութային արժեքներ։ Դրանք պատմական տվյալներ են պարունակում Հայաստանի տարբեր պատմաազգագրական շրջաններում ավանդական հարսանիքների և հարսանեկան հրավիրատոմսերին առնչվող վարվելակարգի վերաբերյալ: Հրավիրատոմսերը հարկ է դիտարկել ոչ միայն որպես մշակութային արժեքներ, այլ նաև ազգային և ազգաբանական խնդիրների տեսանկյունից, քանի որ կապված են անցումային ծեսերի հետ։ Հրավիրատոմսերի տեղեկությունները վերաբերում են ոչ այնքան բուն հարսանեկան խնջույքին, որքան այնպիսի ոլորտների, ինչպիսիք են, մասնավորապես, նորապսակ զույգի ազգակցական կապերը և սոցիալական վիճակը։ Коллекция свадебных документов Национального музея этнографии армян состоит из 250 музейных предметов (XIX-XX вв.). Среди них особый интерес представляют свадебные приглашения и свидетельства о браках. Свадебные билеты указывают не только на место проведения свадебного пиршества, но и на место, адрес регистрации семейного союза. Исследование пригласительных билетов выявляет родовые отношения (семейно-родовые, сватовские связи). В работе представлены исторические данные о традиционных свадьбах и культуре этикета свадебного приглашения разных историко-этнографических регионов Армении. Пригласительные билеты выявляют важные национальные и этнологические вопросы и обычаи, связанные с переходными ритуалами. В пригласительных билетах содержится информация не только о самом свадеб-ном пиршестве, но и о родственных связях и социальном положении свадебной пары. The museum of Armenian Ethnography houses 250 museum items of the XIX-XX centuries included in the collection of documents related to marriage. Wedding invitation cards and certificates are of special interest. Wedding invitation cards reveal the venue, address, church, week day, hour and other details not only of the wedding feast, but of the wedding ceremony as well. Invitation cards reflect the family ties (family, in-laws) and cultural values to some extent. They give historical information on traditional weddings and etiquette of wedding invitation in different historical-etnographic regions of Armenia. Invitation cards should be studied not only as cultural values, but as important national and ethnographic issues connected with transitional rites. Invitation cards give information mainly on the family ties and social status of the wedding couple.
Ռազմավարության կենսունակությունը վճռորոշ գործոն է կարգա- վորման փխրունությունից խուսափելու համար։ «Պրահայի հախճա- պակու» տեսությունում սա է կարևորվում որպես մեթոդ։ Ըստ այդ տեսության, եթե լուծման հիմքում ընկած չեն ուժերի հավասարա- կշռությունը և ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները, երբ անվտանգությունը պատշաճ կերպով ապահովված չէ, ապա ստեղծ- ված քաղաքական համակարգը ենթակա է վայր ընկնելու և ջարդու- փշուր լինելու մեծ վտանգի, ինչպես նուրբ և փխրուն «Պրահայի հախճապակին»։ ; Viability is a key factor related to a strategy with the aim of averting the fragility of a solution. This is a method inherent to the theory of "porcelain of Prague". This theory means that when a solution is not in line and is not relied on balance of power and on democratic values and principles, when there is not adequate security, the risk is high for the resultant political system to collapse and thus to be broken into pieces like a vulnerable and fragile "porcelain of Prague".
In media-political discourse, the implementation of certain tactics and techniques of realizing manipulation from the stylistic aspect of the language is important for consideration. Nowadays, there are lots of social media platforms where people can get information from, and in all senses, the same event, specifically political, happens to be illustrated differently by journalists to hold the interest of the reader depending on their intention. Those tactics and techniques can be used to make speech richer, more impressive and powerful in nature. At the same time, those devices are used to manipulate the crowd and gain as many supporters as possible by persuading to follow them and gain more click baits. In this paper, our object of investigation is the analysis of media articles through the linguo-stylistic method of analysis, via which, we will be able to detect those expressive means and stylistic devices that can be manipulative in the context of the articles. ; Մեդիա-քաղաքական դիսկուրսում կարևոր է դիտարկել շահարկման իրականացման որոշակի մարտավարությունների և տեխնիկաների կիրառումը լեզվաոճական տեսանկյունից։ Ներկայումս կան բազմաթիվ սոցիալական մեդիա հարթակներ, որտեղից մարդիկ կարող են ստանալ տեղեկատվություն, և նույն իրադարձությունը կարող է լուսաբանվել տարբեր կերպ՝ ընթերցողի հետաքրքրությունը գրավելու համար։ Այդ մարտավարություններն ու տեխնիկաները կարող են օգտագործվել խոսքն ավելի հարուստ, տպավորիչ և հզոր դարձնելու համար: Միևնույն ժամանակ, այս հնարքներն օգտագործվում են ամբոխի շահարկման և հնարավորինս մեծ թվով աջակիցների և հետևորդների ներգրավման համար:Սույն հոդվածում ուսումնասիրության առարկան ԶԼՄ-ների հոդվածների վերլուծությունն է՝ վերլուծության լեզվաոճական մեթոդի միջոցով, որի շնորհիվ բացահայտվում են այն արտահայտչամիջոցներն ու հնարքները, որոնք կարող են շահարկող լինել հոդվածների համատեքստում: ; В медиа-политическом дискурсе важным для рассмотрения является применение определенных стилистических тактик и техник осуществления манипуляций. В наше время существует множество социальных сетей, откуда люди могут черпать ...
Հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման գործընթացում հանդիպում են դեպքեր, երբ որոշակի հասարակական հարաբերություններ օրենսդրական կարգավորման չեն ենթարկվում, ինչը կարող է պայմանավորված լինել իրավական կամ իրավունքի բացերով: Հոդվածում քննարկման առարկա է դարձել իրավական միջոցների լրիվ կամ մասնակի բացակայությունը, ինչը անհրաժեշտ է իրավական կարգավորման ոլորտում գտնվող հասարակական հարաբերությունների կարգավորման համար:
Ավելին, Օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում բացերի առկայության պատճառով առաջանում են իրավունքի էության կոնկրետացման և կենսագործման խնդիրներ: Իրավունքում բացի լրացման հիմնական միջոցը պակասող նորմի հրապարակումն է, որի անհրաժեշտությունը կյանքն է թելադրում։ Այն դեպքում, երբ իրավաստեղծ մարմինը չի հասցրել վերացնել բացը, օգտագործվում է իրավունքի կիրառման զուգորդության կարգը։ Զուգորդություն ասելով՝ հասկացվում է նմանությունը որոշակի տաբեր երևույթների կամ առարկաների միջև։
Իրավունքի զուգորդության կիրառումը չի նշանակում կոնկրետ գործերի կամայական լուծում։ Որուշումն այստեղ ընդունվում է օրինականության և արդարության սկզբունքներին համապատասխան։
Իրավագիտության մեջ տարբերվում է զուգորդության երկու հիմնական տեսակ՝ օրենքի զուգորդություն և իրավունքի զուգորդություն։ Շարադրվածի հիման վրա կարող ենք նշել, որ օրենքի զուգորդությունն իրենից ներկայացնում է կոնկրետ իավաբանական գործի լուծումը այնպիսի իրավական նորմի հիման վրա, որը նախատեսված է ոչ թե տվյալ, այլ նման, դեպքերի համար։ Եթե իրավասու մարմինը գործը լուծում է առավել նման հասարակական հարաբերություններ կարգավորող նորմի կարգադրագրերին համապատասխան, ապա տվյալ դեպքում մենք գործ ունենք օրենքի զուգորդության հետ։ Իրավունքի զուգորդությունը իրավունքի ընդհանուր սկզբունքների և իմաստի հիման վրա կոնկրետ գործի վերաբերյալ որոշման ընդունումն է։ Իրավունքի զուգորդությունը կիրառվում է, երբ բացի առկայության դեպքում հնարավոր չէ ընտրել իրավունքի համանման նորմ։ Հարկ է նշել այն, որ իրավունքի զուգորդությունն այլ է։ Այս պարագայում իրավաբանական գործին ընթացք է տրվում (գործը կարգավորվում է) իրավունքի ընդհանուր սկզբունքների և իմաստի հիման վրա։ Այդ եղանակը ընդունելի է միայն այն պարագայում, երբ կոնկրետ երևույթի կարգավորման համար բացակայում է իրավունքի համանման նորմը՝ իրավունքի այդ կամ համասեռ ճյուղում։ Այս դեպքում գործողության մեջ են դրվում իրավունքի հիմնարար, սահմանադրական սկզբունքները (օրենքի առջև հավասարության, արդարության, ճշմարտության բացահայտման, մարդասիրության և այլ սկզբունքներ)։
Իրավունքի բացերի տեսության վերաբերյալ վերլուծությունը բացահայտում է էական տերմինաբանական շփոթություն «վերացնել», «լրացնել», «հաղթահարել» հասկացությունների օգտագործման մեջ։ Մասնավորապես, Վ. Ի. Ակիմովը նշում է, որ դատարաններն օժտված են իրավունքի բացերը լրացնելու անհրաժեշտ լիազորություններով։ Ըստ այլ հեղինակների (Ա. Տ. Բոններ, Է. Շ. Կեմուլարիա, Վ. Վ. Լազարև, Ա. Ս. Պիգոլկին, Բ. Պ. Սպասով, Վ. Ն. Կարտաշով և այլք), միայն օրենքը կարող է իսկապես «լրացնել» գոյություն ունեցող իրավական բացը։ Ներպետական իրավական համակարգի շրջանակներում, որտեղ «դոկտրինը և օրենսդրությունը ճանաչում են միայն իշխանության և կառավարման իրավասու իրավաստեղծ մարմիններից բխող ակտերը որպես իրավունքի լիարժեք աղբյուրներ», միայն այդ մարմիններն են օգտվում բացերը լրացնելու իրավասությունից։ Բոլոր մյուս պետական մարմինները «ակտիվ մասնակցություն են ունենում բացերի բացահայտման գործում, սակայն լիազորված չեն դրանք վերացնելու իրավունքով»։ Հետևաբար, իրենց գործունեության ընթացքում նման մարմիները, կարող են միայն հաղթահարել բացը։ Հեղինակներից Ա.Տ.Բոնները գտնում է, որ դատարանների գործունեության հետ կապված իրավունքի բացերի «լրացում» տերմինի օգտագործումը և նրանց կողմից վիճահարույց իրավիճակներն անալոգիայով լուծելը ճիշտ չէ և շարադրվածի հաշվառմամբ կարող ենք նշել, որ «վերացում» տերմինի օգտագործումը, այլ ոչ թե բացը «լրացնելը» կամ «հաղթահարելը», թույլ է տալիս նրանց առավել համարժեք կերպով արտացոլել այն գործողությունների էությունը, որոնք կատարում են կանոնակարգող մարմինները։
Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ օրենքում բացեր «վերացնել» տերմինն առավելագույնս արտացոլում է հենց նորմաստեղծ մարմինների գործունեության էությունը և նշված տերմինի կիրառումը բնութագրում է բացառապես նորմաստեղծ մարմինների գործունեությունը։ Ինչ վերաբերում է դատարաններին, ապա այդ պետական մարմինները, մեր կարծիքով, հենց լրացնում են բացը։ Մասնավորապես, ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ միայն իրավաստեղծ մարմինը կարող է վերջնականապես վերացնել իրավունքի բացը, այլ ոչ թե իրավակիրառ մարմինը, մինչդեռ դատարանը միայն ժամանակավոր լրացնում է այն, և մեծ մասամբ, վերաբերում է միայն մեկ կոնկրետ վիճելի դեպքի։ Այդ իսկ պատճառով իրավունքի բացը լրացնելու հիմնական մեթոդը՝ անալոգիան, բնութագրվում է որպես մեկանգամյա տեխնիկա, որը կարևոր է միայն այս գործի համար, «պատճառահետևանքային լրացում»։ Դատարանը, օգտագործելով բացերը լրացնելու հայտնի մեխանիզմները (օրինակ՝ օրենքի կամ օրենքի կիրառումը իրավունքի անալոգիայով), որոշ դեպքերում կարող է լուծել միայն կոնկրետ իրավիճակ, բայց ոչ մի դեպքում նախադեպ չստեղծել նման որոշում կայացնելու այլ հանգամանքների նման գործով։
Հոդվածում ուշադրություն է դարձված իրավունքի բացերը «վերացնելու», «հաղթահարելու», «լրացնելու» տերմինների ավելի ճշգրիտ սահմանման և օգտագործման անհրաժեշտությանը։ Մասնավորապես, պետք է ամբողջությամբ բացառել «բացը վերացնելու», «բացը լրացնելու» տերմինները նույնացնելու հնարավորությունը։ Մեր կարծիքով, այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ոչ թե ընդհանրապես բացերը վերացնելուն, այլ ուղղակիորեն դատաիրավական համակարգի ունեցած դերին այդ բացերը լրացնելու գործընթացում, պետք է օգտագործել «բացերը լրացնել» տերմինը։ «Բացերը լրացնել» ասելով՝ նկատի է առնվում իրավասու պետական մարմնի (դատարանի) կողմից վիճահարույց իրավահարաբերությունների վերաբերյալ հատուկ որոշման ընդունումը՝ օրենսդրության կամ իրավունքի բացը բացահայտելու պայմաններում։ «Բացերի վերացում» հասկացությունը, որը ենթադրում է դրանց ամբողջական վերացում իրավունքի և օրենքի համակարգում, պետք է ճանաչվի, որպես առավել համարժեք այն գործառույթների համար, որոնք իրականացնում են իրավասու իրավաստեղծ մարմինները՝ օրենսդիր, գործադիր և այլն։ Բացերի վերացումը կատարվում է լրացումների միջոցով, բացի լրացումը իրավաստեղծ մարմինների լիազորությունն է և իրենից ներկայացնում է իրավունքի չբավականացնող նորմի մշակում։
Ինչ վերաբերում է «բացերի հաղթահարում» տերմինին, ապա, մեր կարծիքով, այն ունի իր կիրառման ոլորտը, սա իրավասու պետական մարմինների գործունեությունն է (գրանցման մարմիններ, գերատեսչական կոմիտեներ և այլն), որոնք ստիպված են լինում հաճախ իրենց գործունեության ընթացքում լուծել այն հարցը, թե ինչպես պետք է վարվել իրավական կարգավորման բացերի հայտնաբերման դեպքում։
Այսպիսով, իրավունքի միանշանակ իրավական բովանդակության բացերի «վերացման», «լրացման», «հաղթահարման» վերոնշյալ հասկացությունների համախումբը, ինչպես նաև դրանց կոնկրետացումը, մեր կարծիքով, հնարավորություն կտա ավելի հստակ բացահայտելու, օրենսդրական և իրավապահ մարմինների գործունեության բնույթը լրացման և իրավունքում դրանց բացթողումների վերցման գործընթացում։
International audience ; The political potential of the Armenian community of the USA can be divided in two parts according to the level of organization: institutional and individual. At the institutional level it is manifested in the form of traditional political parties and predominantly, lobbyist organizations. At the individual level, the Armenian political potential, in turn, is divided into two levels: federal and local government officials of Armenian descent. At the federal level, there are Armenians in all three branches of power (legislative, executive and judicial), as well as in international organizations (such as UN). At the local level, there are Armenians in both state and municipal government bodies.The Armenian reporters working in American media are part of the political potential of the Armenian community in the US, at the individual level. ; ԱՄՆ հայ համայնքի քաղաքական ներուժը, ըստ կազմակերպվածության աստիճանի, կարելի է բաժանել երկու մասի՝ ինստիտուցիոնալ և անհատական։ Ինստիտուցիոնալ մակարդակում այն հանդես է գալիս ավանդական կուսակ- ցությունների և գլխավորապես՝ լոբբիստական կազմակերպությունների տեսքով։ Անհատական մակարդակում ԱՄՆ հայկական քաղաքական ներուժն իր հերթին բաժանվում է երկու մասի՝ դաշնային (համապետական) և տեղական իշխանություններում ընդգրկված հայազգի գործիչներ։ Դաշնային մակարդակով հայ գործիչներն ընդգրկված են իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական), ինչպես նաև միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ) գործունեության մեջ։ Տեղական մակարդակում հայեր կան ինչպես նահանգային, այնպես էլ քաղաքային իշխանական մարմիններում։ ԱՄՆ հայ համայնքի քաղաքական ներուժի (անհատական մակարդակով) մաս են կազմում նաև ամերիկյան լրատվամիջոցներում աշխատող հայազգի լրագրողները։
1919 թ. սկզբին Մեծ Բրիտանիայի ռազմաքաղաքական շրջաններում հարց բարձրացավ բրիտանական զորքերը հետ կանչել Անդրկովկասից: Կովկասում գտնվող իտալական ռազմաքաղաքական առաքելությունը 1919 թ. հուլիսի 31-ին հավաստեց, որ Իտալիայի թագավորական կառավարությունը ցանկանում է բարեկամական հարաբերություններ պահպանել ՀՀ-ի հետ և նպաստել միմյանց միջև առևտրական, ֆինանսական և արդյունաբերական հարաբերությունների զարգացմանը, Անդրկովկաս ուղարկել տեխնիկական խորհրդատուներ, եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը դա ցանկանար՝ խոստանալով աջակցություն Փարիզի խաղաղության վեհաժողովում Հայկական հարցը քննարկելու ժամանակ: 1920 թ. գարնանը Հայաստան ժամանեց մեծ առաքելություն առևտրական հարաբերությունների հաստատման համար, որը գլխավորեց Էտտյուրե Կոնտին։ Անդրկովկասյան հանրապետությունների դեֆակտո ճանաչումից հետո Իտալիան առաջին տերությունն էր, որ ռազմականի փոխարեն քաղաքական գործակալություն բացեց Մ. Գաբբայի գլխավորությամբ. Հայաստանում այդ գործակալությունը ներկայացրեց մարկիզ Ն. Դելի Ալբիցցին: Հարկ է արձանագրել, որ ռազմական առաքելությունը 1920 թ. մարտի 10-ից վերակազմվեց Հայաստանում Իտալիայի թագավորական գործակալության, որը գլխավորեց գնդապետ Գաբբան: Այդուհանդերձ, չնայած իտալական առաքելությունը մնաց Անդրկովկասում, Հայաստանը դրանից շատ չշահեց, և գործը էական տեղաշարժ չունեցավ. ընդամենը դեկլարատիվ հայտարարություններ եղան: Դրան նպաստեց նաև 1920 թ. Ջ. Ջոլիտտիի կաբինետում Իտալիայի արտգործնախարար, թուրքամետ Կառլո Սֆորցայի վարած քաղաքականությունը: Հայաստանը այդպես էլ չկարողացավ Իտալիայից զենք և ռազմամթերք ձեռք բերել, չնայած գնդապետ Մ. Գաբբան կարծես թե ցանկություն էր հայտնել Հայաստանին զենքով ու զինամթերքով օգնելու: Սֆորցան դեռ 1919 թ. հոկտեմբերի 30-ին հայտարարել էր, պատճառաբանել, որ Իտալիան զգուշանում է զենք տալ Հայաստանին Ադրբեջանի հետ նրա հակամարտության պատճառով՝ չկամենալով գրգռել մուսուլմաններին ընդդեմ Իտալիայի, և դա այն պարագայում, երբ թե՛ Ադրբեջանը և թե՛ Վրաստանը Իտալիայից ստացան ռազմամթերք և հանդերձանք:
Manipulation through different media platforms can immediately span practically every element of human life since it attracts, maintains and processes human attention very quickly. This unparalleled technical potential for propaganda and manipulation on social networks can be realized through different language means that may be utilized to influence others. In this paper, our main task will be to find out how manipulation in media is realized through the morpho-syntactic properties of language. ; Տարբեր մեդիա հարթակների միջոցով մտաշահարկումը կարող է տարածվել մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, քանի որ այն շատ արագ գրավում է մարդկանց ուշադրությունը, կառավարում և ազդում նրանց մտածողության վրա: Սոցիալական ցանցերում պրոպագանդայի և մտաշահարկման այս անհամեմատելի տեխնիկական ներուժը կարող է իրացվել տարբեր լեզվական միջոցների կիրառմամբ, որոնք միտված են ազդեցություն գործելու մարդկանց վրա և ուղղորդելու նրանց գործողությունները: Այս հոդվածում մեր հիմնական խնդիրն է պարզել, թե ինչպես է զանգվածային լրատվության ոլորտում մտաշահարկում իրականացվում լեզվի ձևաբանական և շարահյուսական միջոցներով: ; Манипулирование с помощью различных медиаплатформ может мгновенно охватить практически все элементы человеческой жизни, поскольку оно очень быстро привлекает, удерживает и обрабатывает внимание человека. Этот беспрецедентный технический потенциал для пропаганды и манипуляции в социальных сетях может быть реализован с помощью различных языковых средств, которые могут быть использованы для воздействия на других людей. В данной работе нашей основной задачей является выяснение того, как манипуляция в СМИ реализуется через морфо-синтаксические свойства языка.
Publicprivate partnership in all its manifestations has found distribution in the world – as a tool for creating a new infrastructure for organizing public works and services. The dynamics of this process in each country depends on the politics, on the desire to cooperate with business on the basis of economic and social consensus, the position of civil society. The variety of approaches to public-private partnerships, the uncertainty of this concept, are the result of the lack of a unified approach in international documents. Since there is no single approach to the term "public-private partnership", an attempt is made to reflect the most common expressive qualities of this cooperation, which characterizes various forms of interaction between public authorities and the private sector as PPPs.
The author presents the main resources of soft power in international relations - culture, political values and foreign policy, separately revealing each of them. Heemphasizes the importance of the difference between the potential and the real soft power, as well as the process of transformation of the potential soft power into the real one. The author outlines various strategies for the realization of the soft power of countries in international relations, taking into consideration the differences of the aims they pursue.
Nowadays we witness many cases of sex-based discrimination in different spheres of our society that seem to compile our "quasi" reality. A situation created inArmenia from the first sight is seen as: the laws are adopted according to democratic procedures and the rights of sexes are not violated, also, it can be said that the legislation provides equal opportunities for both sexes. But in reality thousands of problems are accumulated that are emerging from the discrepancies between the reality and the legal framework. Women's political activism and political participation are from one side an important consistency of a post-conflict society, from the other side it is the key indicator of a democratic political system. A social and political situation in contemporary Armenia is of a kind that regardless of women's wishes they are pushed back to the second and third plans and are considered to be derivatives of masculine culture. Women constitute nearly the half of the world's and more than 53% of Armenia's population. Consequently, the political potential of this social group is quite enormous and itwould be luxurious to ignore this fact in relation to a country like ours is. The abovementioned issues are discussed in the article.